«Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել». ԱԱԾ փոխտնօրենը՝ Վանեցյանի մասին
ПОЛИТИКАՉեմ կարծում՝ նման բան լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ԱԱԾ-ում գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի նկատմամբ;
Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանի հայտարարությունները, արդյոք սպայի պատիվը վիրավորված է ԱԱԾ-ում, նա արձագանքեց. «Ոչ, ոչ: Ամեն ինչ նորմալ է»:
Արամ Հակոբյանը հավաստիացրեց, որ Վանեցյանին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կոշտ չի եղել, երբ հայտարարել է, որ Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը. «Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել»:
Իսկ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինչպես եք գնահատում, հարցին էլ նշեց. «Ես չգիտեմ՝ ինչ վարքի մասին է խոսքը; Դեռ չեմ վերլուծել այդ հայտարարությունը»:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



