«Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել». ԱԱԾ փոխտնօրենը՝ Վանեցյանի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՉեմ կարծում՝ նման բան լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ԱԱԾ-ում գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի նկատմամբ;
Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանի հայտարարությունները, արդյոք սպայի պատիվը վիրավորված է ԱԱԾ-ում, նա արձագանքեց. «Ոչ, ոչ: Ամեն ինչ նորմալ է»:
Արամ Հակոբյանը հավաստիացրեց, որ Վանեցյանին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կոշտ չի եղել, երբ հայտարարել է, որ Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը. «Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել»:
Իսկ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինչպես եք գնահատում, հարցին էլ նշեց. «Ես չգիտեմ՝ ինչ վարքի մասին է խոսքը; Դեռ չեմ վերլուծել այդ հայտարարությունը»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



