Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը
КУЛЬТУРАԴերասան Էրոն Էյզենբերգը, որը մարմնավորել է Նոգ անունով այլմոլորակայինին 1990-ականներին հայտնի «Սթարտրեկ» ֆանտաստիկ սերիալում («Աստղային ուղի» նախագիծ), մահացել է շաբաթ 50 տարեկան հասակում, հաղորդում է Fox News-ը:
Իր ֆեյսբուքյան էջում տխուր լուրը հայտնել է դերասանի տիկին Մալիսա Լոնգոն:
«Մեծ ցավով հայտնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է իմ սեր ու լավագույն ընկեր Էրոն Էյզենբերգը: Նա խելացի էր, ծիծաղաշարժ, համեստ եւ համարձակ: Նա ցանկանում էր ապրել իր կյանքն ամբողջովին եւ արդարացիորեն»,-գրել է Լոնգոն:
Դերասանի մահվան պատճառները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ երկար տարիների ընթացքում նա պայքարել է հիվանդության դեմ:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



