Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը
CULTUREԴերասան Էրոն Էյզենբերգը, որը մարմնավորել է Նոգ անունով այլմոլորակայինին 1990-ականներին հայտնի «Սթարտրեկ» ֆանտաստիկ սերիալում («Աստղային ուղի» նախագիծ), մահացել է շաբաթ 50 տարեկան հասակում, հաղորդում է Fox News-ը:
Իր ֆեյսբուքյան էջում տխուր լուրը հայտնել է դերասանի տիկին Մալիսա Լոնգոն:
«Մեծ ցավով հայտնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է իմ սեր ու լավագույն ընկեր Էրոն Էյզենբերգը: Նա խելացի էր, ծիծաղաշարժ, համեստ եւ համարձակ: Նա ցանկանում էր ապրել իր կյանքն ամբողջովին եւ արդարացիորեն»,-գրել է Լոնգոն:
Դերասանի մահվան պատճառները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ երկար տարիների ընթացքում նա պայքարել է հիվանդության դեմ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



