Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է
МЕЖДУНАРОДНОЕՊերմի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Շալաեւը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ լքել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստը, հայտնում է Ura.ru-ն։
«Այսօր Շալաեւը ներկա էր սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, պատգամավորները բավական երկար էին նստել, շատ հարցեր կար։ Նիստից հետո նա գնաց ճաշելու,- պատմել է խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը,- Նա վատ է զգացել, կարծես թե ինֆարկտ է»։
Նախնական տվյալներով, Շալաեւը մահացել է «Խուտորոկ» սրճարանում, որը գտնվում է մարզային խորհրդարանի դիմաց։ Պատգամավորի մահը հաստատել է նաեւ նրա օգնական Սվետլանա Ստարոդումովան, սակայն մինչեւ դատաբժշկական փորձաքննության ավարտը նա հրաժարվել է մեկնաբանություն անել։
Շալաեւը 53 տարեկան էր։ Նա ծնվել է Պերմի մարզի Բերեզնիկիում։ Նա պատգամավոր էր ընտրվել 2016թ․ սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Շալաեւը «Սիլվինիտ» քիմիական ընկերության առաջնային արհմիութենական կազմակերպության նախագահն էր։ Պատգամավորը կին եւ երկու զավակ ունի։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



