Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է
INTERNATIONAL NEWSՊերմի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Շալաեւը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ լքել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստը, հայտնում է Ura.ru-ն։
«Այսօր Շալաեւը ներկա էր սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, պատգամավորները բավական երկար էին նստել, շատ հարցեր կար։ Նիստից հետո նա գնաց ճաշելու,- պատմել է խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը,- Նա վատ է զգացել, կարծես թե ինֆարկտ է»։
Նախնական տվյալներով, Շալաեւը մահացել է «Խուտորոկ» սրճարանում, որը գտնվում է մարզային խորհրդարանի դիմաց։ Պատգամավորի մահը հաստատել է նաեւ նրա օգնական Սվետլանա Ստարոդումովան, սակայն մինչեւ դատաբժշկական փորձաքննության ավարտը նա հրաժարվել է մեկնաբանություն անել։
Շալաեւը 53 տարեկան էր։ Նա ծնվել է Պերմի մարզի Բերեզնիկիում։ Նա պատգամավոր էր ընտրվել 2016թ․ սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Շալաեւը «Սիլվինիտ» քիմիական ընկերության առաջնային արհմիութենական կազմակերպության նախագահն էր։ Պատգամավորը կին եւ երկու զավակ ունի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



