Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ
СПОРТ«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սասուոլո»-ին և գերազանցեց 4:2 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի «Թվիթեր»-ի էջի անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանն իր նորամուտի խաղում դարձել էր նաև գոլի հեղինակ:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



