Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սասուոլո»-ին և գերազանցեց 4:2 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի «Թվիթեր»-ի էջի անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանն իր նորամուտի խաղում դարձել էր նաև գոլի հեղինակ:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



