Երկու տարեկան երեխան սեղմել է մեքենայի կոճակն ու սպանել մորը
ФОТОԲելառուսի Ստարոե սելո գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իր ծննդյան 21-րդ տարեդարձի օրը 2 երեխաների մայրը մահացել է իր փոքր դստեր անմեղ չարաճճիության պատճառով, գրում է Daily Mail-ը: Մայրը փորձել է BMW-ի առջևի նստատեղի պատուհանից հանել իր երկու տարեկան դստերը:
Բայց երեխան պատահաբար սեղմել է պատուհանների բարձրացման կոճակը և պատուհանն սկսել է բարձրանալ:
Երիտասարդ մոր պարանոցը ուժգին սեղմվել է, նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսինը: Վերջինը կոտրել է պատուհանը, կնոջը հասցրել հիվանդանոց, բայց արդեն շատ ուշ է եղել: Զարկերակների սեղմումից նրա ուղեղը վնասվել էր, 8 օր անգիտակից վիճակում մնալուց հետո նա մահացել է:



1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



