Երկու տարեկան երեխան սեղմել է մեքենայի կոճակն ու սպանել մորը
PHOTOԲելառուսի Ստարոե սելո գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իր ծննդյան 21-րդ տարեդարձի օրը 2 երեխաների մայրը մահացել է իր փոքր դստեր անմեղ չարաճճիության պատճառով, գրում է Daily Mail-ը: Մայրը փորձել է BMW-ի առջևի նստատեղի պատուհանից հանել իր երկու տարեկան դստերը:
Բայց երեխան պատահաբար սեղմել է պատուհանների բարձրացման կոճակը և պատուհանն սկսել է բարձրանալ:
Երիտասարդ մոր պարանոցը ուժգին սեղմվել է, նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսինը: Վերջինը կոտրել է պատուհանը, կնոջը հասցրել հիվանդանոց, բայց արդեն շատ ուշ է եղել: Զարկերակների սեղմումից նրա ուղեղը վնասվել էր, 8 օր անգիտակից վիճակում մնալուց հետո նա մահացել է:



1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



