20 ոգեշնչող ու մոտիվացիոն թևավոր արտահայտություններ, որոնք կավելացնեն ձեր վստահությունը
ФОТО
Մինչ որոշ մարդիկ ինքնավստահ են, մյուսները՝ մասամբ, կան մարդիկ, որոնց մոտ այն գրեթե բացակայում է: Սակայն ամեն ինչ կարգին է. ինքնավստահությունը կարող եք զարգացնել ինքներդ: Past.am-ը ներկայացնում է թևավոր արտահայտություններ, որոնք կօգնեն ավելի շատ գնահատել ձեզ ու ձեր ուժերը.
1. «Եթե ինչ-որ ձայն քեզ ասում է, թե դու չես կարող նկարել, ապա նկարիր անկախ ամեն ինչից և այդ ձայնը կլռի»: (Վինսենթ վան Գոգ)
2. «Միշտ եղիր ինքնատիպ և հավատա ինքդ քեզ: Դուրս մի´ գնա փնտրելու հաջողակ մարդու՝ փորձելով կրկնօրինակել նրան»: (Բրյուս Լի)
3. «Դու այդքան շատ չես անհանգստանա, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին, երբ հասկանաս՝ որքան հազվադեպ են նրանք առհասարակ մտածում»: (Էլեանոր Ռուզվելտ)
4. «Վստահի´ր ինքդ քեզ: Ստեղծի´ր այնպիսի «ես», որի հետ ուրախ կլինես անցկացնել քո ամբողջ կյանքը: Ինքդ քեզ ստիպիր հնարավոր թույլ, ներքին կայծերից բորբոքել նվաճումների կրակ»: (Գոլդա Մեյր)
5. «Հաջողության կարևոր բանալիներից մեկը ինքնավստահությունն է: Ինքնավստահության կարևոր բանալին՝ նախապատրաստությունը»: (Արթուր Էշ)
6. «Մեր մարմինների, մտքերի ու հոգիների նկատմամբ վստահությունն է, որ թույլ է տալիս մեզ անվերջ նոր արկածներ փնտրել»: (Օփրա Ուինֆրի)
7. «Մնալ ինքնատիպ այնպիսի աշխարհում, որը շարունակ փորձում է քեզ դարձնել ինչ-որ ուրիշ բան, լավագույն ձեռքբերումն է»: (Ռալֆ Ուալդո Էմերսոն)
8. «Ձախողումը պետք է լինի արվեսի ու հետազոտության տարբերակ, որովհետև այն հավատի թռիչքն է: Նորություն պահանջող ոչ մի ջանք չի արվում առանց ռիսկի: Դու պետք է պատրաստ լինես վերցնել այդ ռիսկերը»: (Ջեյմս Քեմերոն)
9. «Մարդիկ նման են ցուցափեղկերի: Նրանք փայլում ու ճառագում են, երբ արևը դուրս է գալիս, իսկ մթության ժամանակ նրանց իրական գեղեցկությունը երևում է միայն ներքին լույսով լուսավորվելիս»: (Էլիզաբեթ Կյուբլեր Ռոս)
10. «Վստահությունը ոչ թե միշտ ճիշտ լինելն է, այլ սխալվելուց չվախենալը»: (Փիթեր Թի Մաքինթայր)
11. «Վստահի´ր ինքդ քեզ: Դու գիտես ավելին, քան կարծում ես»: (Դոկտոր Բենջամին Սպոկ)
12. «Հաջողակ մարդիկ էլ ունեն վախ, կասկածներ, անհանգստություններ: Նրանք ուղղակի թույլ չեն տալիս այդ զգացումներին կանգնեցնել իրենց»: (Հարվ Էքեր)
13. «Ինքդ քեզ սիրելը ցմահ սիրավեպի սկիզբն է»: (Օսկար Ուայլդ)
14. «Լավատեսությունը այն հավատն է, որը տանում է նվաճումների: Ոչինչ չի կարող արվել առանց հույսի ու վստահության»: (Հելեն Քելեր)
15. «Վստահությունը սովորություն է: Այն կարելի է զարգացնել՝ ձևացնելով, թե արդեն ունես այն վստահությունը, որը երազում ես»: (Բրայան Թրեյսի)
16. «Միշտ հիշի´ր, դու ավելի քաջ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան թվում է և ավելի խելացի, քան մտածում ես»: (Քրիստոֆեր Ռոբին)
17. «Մի´ բավարարվիր ուրիշների մասին պատմություններով: Բացահայտիր քո սեփական առասպելը»: (Ռումի)
18. «Հենց վստահես ինքդ քեզ, կհասկանաս՝ ինչպես ապրել»: (Գյոթե)
19. «Դու չես կարող լինել միայնակ, եթե սիրում ես այն էակին, ում հետ մենակ ես (հեղ. ՝ ինքդ քեզ)»: (Ուեյն Դայեր)
20. «Մի´ ծախսիր քո էներգիան ուրիշների կարծիքները փոխելու վրա: Արա՝ ինչ ուզում ես, և թող քեզ չհետաքրքրի՝ ինչ են նրանք մտածում»: (Թինա Ֆեյ):




















































