3 միլիոն դրամ, 2500 դոլար և աշխատավարձից գոյացած եկամուտ. հատուկ հանձնարարություններով դեսպանի ունեցվածքը
ОБЩЕСТВОՀատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Կարեն Միրզոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Միրզոյանը հայտարարագրել է բնակարան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 2500 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 932 612 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը 2012թ.-ից մինչև 2017թ.-ը զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 2018-2019 թթ. եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը:
Կարեն Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնին է նշանակվել 2019թ. հունիսին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



