3 միլիոն դրամ, 2500 դոլար և աշխատավարձից գոյացած եկամուտ. հատուկ հանձնարարություններով դեսպանի ունեցվածքը
SOCIETYՀատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Կարեն Միրզոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Միրզոյանը հայտարարագրել է բնակարան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 2500 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 932 612 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը 2012թ.-ից մինչև 2017թ.-ը զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 2018-2019 թթ. եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը:
Կարեն Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնին է նշանակվել 2019թ. հունիսին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



