Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները, սակայն նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրով «վեցյակի» ձեւաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները հանի, կկարողանա, ինչպես նախկինում, երկխոսության մեջ մտնել «5+1» (խմբի) շրջանակում»,- հայտարարել է Ռոհանին, որի խոսքը մոեջբերվել է նրա պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսք չկա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ կարող էր Ռոհանիին հանդիպել «ճիշտ հանգամանքների» պարագայում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



