Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները, սակայն նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրով «վեցյակի» ձեւաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները հանի, կկարողանա, ինչպես նախկինում, երկխոսության մեջ մտնել «5+1» (խմբի) շրջանակում»,- հայտարարել է Ռոհանին, որի խոսքը մոեջբերվել է նրա պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսք չկա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ կարող էր Ռոհանիին հանդիպել «ճիշտ հանգամանքների» պարագայում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



