Գերմանիայում բացօթյա համերգի ժամանակ էկրանն ընկել է հանդիսատեսի վրա. կա 30 տուժած
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արևմտյան Էսսեն քաղաքում բացօթյա համերգի ժամանակ ուժեղ ամպրոպի պատճառով բեմի մոտ տեղակայված լուսադիոդային էկրանն ընկել է, գրում է The Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան՝ ռեփ կատարողներ Մարտեն Լասինի և Բենյամին Գրիֆֆիի համերգի ժամանակ, որոնք հայտնի են համապատասխանաբար Մարտերիա և Կասպեր բեմական անուններով: Երաժիշտների՝ բեմ դուրս գալու պահին համերգին 18 000 հանդիսատես է ներկա եղել:
Էկրանի ընկնելու հետևանքով 30 մարդ է տուժել, որից երկուսի վնասվածքները լուրջ են: Տուժածներն Էսսեն քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 150 հանդիսատեսի:
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ երաժիշտները շարունակել են ելույթը, սակայն որոշ ժամանակ անց ստիպված են եղել դադարեցնել այն:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



