Գերմանիայում բացօթյա համերգի ժամանակ էկրանն ընկել է հանդիսատեսի վրա. կա 30 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արևմտյան Էսսեն քաղաքում բացօթյա համերգի ժամանակ ուժեղ ամպրոպի պատճառով բեմի մոտ տեղակայված լուսադիոդային էկրանն ընկել է, գրում է The Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան՝ ռեփ կատարողներ Մարտեն Լասինի և Բենյամին Գրիֆֆիի համերգի ժամանակ, որոնք հայտնի են համապատասխանաբար Մարտերիա և Կասպեր բեմական անուններով: Երաժիշտների՝ բեմ դուրս գալու պահին համերգին 18 000 հանդիսատես է ներկա եղել:
Էկրանի ընկնելու հետևանքով 30 մարդ է տուժել, որից երկուսի վնասվածքները լուրջ են: Տուժածներն Էսսեն քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 150 հանդիսատեսի:
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ երաժիշտները շարունակել են ելույթը, սակայն որոշ ժամանակ անց ստիպված են եղել դադարեցնել այն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



