Երեւան-Բաթումի ավտոբուսի վթարից հետո հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
БЛОГԱյսօր Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։
Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։
Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթեւ վնասվածքներ եւ բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



