Երեւան-Բաթումի ավտոբուսի վթարից հետո հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
BLOGԱյսօր Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։
Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։
Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթեւ վնասվածքներ եւ բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



