Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱ-ի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ
БЛОГՈրպեսզի գնահատեն որևէ երկրի տնտեսության վիճակը, տնտեսագետները սահմանեցին ՀՆԱ (համախառն ներքին արդյունք): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
«Շատ տնտեսագետներ ՀՆԱ-ն չեն սիրում, քանի որ այն չի անդրադառնում աճի ներառականությանը (Օրինակ՝ եթե որևէ երկրում մի խումբ մարդիկ շատ շատ շատ հարստանան, իսկ մի ավելի մեծ խումբ մի քիչ աղքատանա, ՀՆԱ-ն ցույց կտա տնտեսական աճ, բայց աճի հետևանքով ավելի շատ մարդ աղքատացած կլինի, քան հարստացած): Բայց դե ավելի լավ ցուցանիշ դեռ չի ստեղծվել ու պրոգրեսիվ մարդկությունն առաջնորդվում է ՀՆԱ-ով:
Մեզ մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշից են խոսում: Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱ-ի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ: ՏԱՑը, ո՞ր .... օյ, ներողություն եմ խնդրում»,- գրել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



