Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱ-ի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ
ԲԼՈԳՈրպեսզի գնահատեն որևէ երկրի տնտեսության վիճակը, տնտեսագետները սահմանեցին ՀՆԱ (համախառն ներքին արդյունք): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
«Շատ տնտեսագետներ ՀՆԱ-ն չեն սիրում, քանի որ այն չի անդրադառնում աճի ներառականությանը (Օրինակ՝ եթե որևէ երկրում մի խումբ մարդիկ շատ շատ շատ հարստանան, իսկ մի ավելի մեծ խումբ մի քիչ աղքատանա, ՀՆԱ-ն ցույց կտա տնտեսական աճ, բայց աճի հետևանքով ավելի շատ մարդ աղքատացած կլինի, քան հարստացած): Բայց դե ավելի լավ ցուցանիշ դեռ չի ստեղծվել ու պրոգրեսիվ մարդկությունն առաջնորդվում է ՀՆԱ-ով:
Մեզ մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշից են խոսում: Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱ-ի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ: ՏԱՑը, ո՞ր .... օյ, ներողություն եմ խնդրում»,- գրել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



