Իսպանիայում հզոր տոռնադո է մոլեգնել (տեսանյութեր)
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Մալագա քաղաքում հզոր տոռնադո է մոլեգնել, որը վնասել է ծառերին և էլեկտրահաղորդման լարերին, գրում է The Local Հարթակը:
Տոռնադոն գրանցվել է օգոստոսի 26-ին: Տեղի բնակիչները տեսանկարել են, թե ինչպես է հզոր մրրիկը շարժվում Կամպիլյոս համայնքի ուղղությամբ: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է տոռնադոն հարվածքում էլեկտրասյանը՝ կայծեր առաջացնելով:
Բացի ծառերի և էլեկտրահաղորդման լարերի վնասից այլ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ այս երկուշաբթի Իսպանիայի մեծ մասում փոթորիկներ են եղել, երկրում ավելի քան 9800 կայծակի հարված է գրանցվել: Մայրաքաղաք Մադրիդում առատ տեղումների պատճառով փակվել է մետրոն, որոշ փողոցներ արգելափակվել են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



