Իսպանիայում հզոր տոռնադո է մոլեգնել (տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Մալագա քաղաքում հզոր տոռնադո է մոլեգնել, որը վնասել է ծառերին և էլեկտրահաղորդման լարերին, գրում է The Local Հարթակը:
Տոռնադոն գրանցվել է օգոստոսի 26-ին: Տեղի բնակիչները տեսանկարել են, թե ինչպես է հզոր մրրիկը շարժվում Կամպիլյոս համայնքի ուղղությամբ: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է տոռնադոն հարվածքում էլեկտրասյանը՝ կայծեր առաջացնելով:
Բացի ծառերի և էլեկտրահաղորդման լարերի վնասից այլ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ այս երկուշաբթի Իսպանիայի մեծ մասում փոթորիկներ են եղել, երկրում ավելի քան 9800 կայծակի հարված է գրանցվել: Մայրաքաղաք Մադրիդում առատ տեղումների պատճառով փակվել է մետրոն, որոշ փողոցներ արգելափակվել են:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



