Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ. Քվորում չկար
ПОЛИТИКАԴատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։ Նա նշեց, որ Հայաստանում գործող դատավորներից 96–ը ներկայումս գտնվում են արձակուրդում, իսկ մնացածը հերթապահ են։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հաջորդ ընդհանուր ժողովի մասին դատական դեպարտամենտը հավելյալ կտեղեկացնի։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



