Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ. Քվորում չկար
ՔԱՂԱՔԱԿԱՆԴատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։ Նա նշեց, որ Հայաստանում գործող դատավորներից 96–ը ներկայումս գտնվում են արձակուրդում, իսկ մնացածը հերթապահ են։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հաջորդ ընդհանուր ժողովի մասին դատական դեպարտամենտը հավելյալ կտեղեկացնի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



