Խոշոր վթար Արարատի մարզում․ 3 մեքենա է բախվել իրար (ֆոտո)
ОБЩЕСТВОԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Գոռ Ստեփանյանի Opel, 31-ամյա Արտակ Հարությունյանի Toyota Camry և 41-ամյա Ազատ Հովհաննիսյանի KIA մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



