Խոշոր վթար Արարատի մարզում․ 3 մեքենա է բախվել իրար (ֆոտո)
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Գոռ Ստեփանյանի Opel, 31-ամյա Արտակ Հարությունյանի Toyota Camry և 41-ամյա Ազատ Հովհաննիսյանի KIA մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



