«Սկսում ենք հիմա»․ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլիստներին ու հիշեցրել Ստեփանակերտում հայտարարած գերնպատակը
СПОРТՇնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակին։
Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը՝ 2:0 հաշվով:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



