«Սկսում ենք հիմա»․ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլիստներին ու հիշեցրել Ստեփանակերտում հայտարարած գերնպատակը
SPORTՇնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակին։
Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը՝ 2:0 հաշվով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



