Հավաք և երթ է սկսվել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի
ОБЩЕСТВОՀենց հիմա ինքնաբուխ հավաք և երթ է սկսվել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կից տեղադրվել են նաեւ ակցիայից լուսանկարներ։
Նախաձեռնությունը հայտնել է նաեւ, որ ավտերթ է սկսվել․ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



