Հավաք և երթ է սկսվել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀենց հիմա ինքնաբուխ հավաք և երթ է սկսվել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կից տեղադրվել են նաեւ ակցիայից լուսանկարներ։
Նախաձեռնությունը հայտնել է նաեւ, որ ավտերթ է սկսվել․ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



