Փողոցային ավտոարշավորդը 11 մեքենայի է հարվածել
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի Չելսի էլիտար թաղամասում Մուր փողոցում երիտասարդը, որը գտնվել է Audi Q7-ի ղեկին եւ հետեւել է Porsche-ին, 11 մեքենայի է հարվածել, հաղորդում է Carsguru-ն:
Նշվում է, որ երիտասարդը չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է բնակելի տների մոտ կայանած այլ մեքենաների:
Լոնդոնի մամուլի հաղորդմամբ՝ վնասը կազմել է գրեթե 50 հազար ֆունտ սթերլինգ: ՃՏՊ-ի արդյունքում տուժել են հետեւյալ մակնիշի մեքենաները՝ Bentley Bentayga, Porsche Cayenne եւ McLaren MP4–12C, ինչպես նաեւ եւս 8 լյուքսային մոդելներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 1 մլն ֆունտ սթերլինգ:
Չելսի թաղամասը հայտնի է անշարժ գույքի բարձր գներով: Թաղամասում տների միջին արժեքը հասնում է մինչեւ 350 մլն ռուբլու: Մուր փողոցում անշարժ գույքի սեփականատերը պատմել է, որ տուժած մեքենաներից 3-ն իրեն էին պատկանում:
ՃՏՊ-ի մեղավորին այժմ բուժօգնություն են տրամադրում, նա գլխի հատվածում լուրջ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հետաքննությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян



