Փողոցային ավտոարշավորդը 11 մեքենայի է հարվածել
INTERNATIONAL NEWSԼոնդոնի Չելսի էլիտար թաղամասում Մուր փողոցում երիտասարդը, որը գտնվել է Audi Q7-ի ղեկին եւ հետեւել է Porsche-ին, 11 մեքենայի է հարվածել, հաղորդում է Carsguru-ն:
Նշվում է, որ երիտասարդը չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է բնակելի տների մոտ կայանած այլ մեքենաների:
Լոնդոնի մամուլի հաղորդմամբ՝ վնասը կազմել է գրեթե 50 հազար ֆունտ սթերլինգ: ՃՏՊ-ի արդյունքում տուժել են հետեւյալ մակնիշի մեքենաները՝ Bentley Bentayga, Porsche Cayenne եւ McLaren MP4–12C, ինչպես նաեւ եւս 8 լյուքսային մոդելներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 1 մլն ֆունտ սթերլինգ:
Չելսի թաղամասը հայտնի է անշարժ գույքի բարձր գներով: Թաղամասում տների միջին արժեքը հասնում է մինչեւ 350 մլն ռուբլու: Մուր փողոցում անշարժ գույքի սեփականատերը պատմել է, որ տուժած մեքենաներից 3-ն իրեն էին պատկանում:
ՃՏՊ-ի մեղավորին այժմ բուժօգնություն են տրամադրում, նա գլխի հատվածում լուրջ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հետաքննությունը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



