«ՍԱՍ»-ի Արտակին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե
ОБЩЕСТВОԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ Արտակ Սարգսյանը ՔԿ է հրավիրվում երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ հրավիրվելուց հետո տեղեկացրել է, որ երկրում չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն բացատրություն էր տվել և հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



