«ՍԱՍ»-ի Արտակին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե
SOCIETYԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ Արտակ Սարգսյանը ՔԿ է հրավիրվում երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ հրավիրվելուց հետո տեղեկացրել է, որ երկրում չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն բացատրություն էր տվել և հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



