Սյունիքի անտառի հրդեհը հաջողվել է մեկուսացնել․ հրդեհաշիջմանը մասնակցում են մոտ 150 փրկարար, զինծառայող, ոստիկան
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում երեկ բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր ժամը 09:46-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջմանը ներգրավվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15, «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:
Հրդեհի վայրում իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։


1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



