Սյունիքի անտառի հրդեհը հաջողվել է մեկուսացնել․ հրդեհաշիջմանը մասնակցում են մոտ 150 փրկարար, զինծառայող, ոստիկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում երեկ բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր ժամը 09:46-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջմանը ներգրավվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15, «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:
Հրդեհի վայրում իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



