Ալիսոնը դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Նորվիչի» հետ խաղում վնասվածք է ստացել ու փոխարինվել:
Հանդիպման ավարտից հետո Ալիսոնը թվիթերյան իր պաշտոնական էջում դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»,- գրել է Ալիսոնը:
26-ամյա բրազիլացի դարպասապահի վնասվածքի մասին «Լիվերպուլը» դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին՝ իտալական «Ռոմայից»:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



