Ալիսոնը դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Նորվիչի» հետ խաղում վնասվածք է ստացել ու փոխարինվել:
Հանդիպման ավարտից հետո Ալիսոնը թվիթերյան իր պաշտոնական էջում դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»,- գրել է Ալիսոնը:
26-ամյա բրազիլացի դարպասապահի վնասվածքի մասին «Լիվերպուլը» դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին՝ իտալական «Ռոմայից»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



