Հրդեհ՝ Իջեւանում․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ անցել են ոտքով
ОБЩЕСТВОԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 19:19-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին: Այրվել է մոտ 1 հա մացառուտ և խոտածածկույթ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



