Հրդեհ՝ Իջեւանում․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ անցել են ոտքով
SOCIETYԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 19:19-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին: Այրվել է մոտ 1 հա մացառուտ և խոտածածկույթ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



