Ողբերգական վթար՝ Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 22-ամյա վարորդի դին (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՆոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից:




1
США не посягают на суверенитет Армении — Рубио
2
Чем обернутся для Армении текущие выборы
3
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
4
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
5
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...



