Ողբերգական վթար՝ Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 22-ամյա վարորդի դին (լուսանկարներ)
SOCIETYՆոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից:




1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



