Սննդի կետից գողացել էր հեռուստացույց, սավան եւ օղի
МЕЖДУНАРОДНОЕԱրարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 3-ին, ժամը 16.30-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել Վեդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետ և գողացել հեռուստացույց, սավան և օղի:
Գողոնը հայտնաբերվել է:
Սննդի կետի տերը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян



