Սննդի կետից գողացել էր հեռուստացույց, սավան եւ օղի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 3-ին, ժամը 16.30-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել Վեդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետ և գողացել հեռուստացույց, սավան և օղի:
Գողոնը հայտնաբերվել է:
Սննդի կետի տերը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



