ՃՏՊ` Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին. կա զոհ
ОБЩЕСТВОՕգոստոսի 5-ին, ժամը 02:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. Վ.Ղ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ղ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



