ՃՏՊ` Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին. կա զոհ
SOCIETYՕգոստոսի 5-ին, ժամը 02:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. Վ.Ղ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ղ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



