Հուրգադա-Երեւան չվերթով 132 ուղեւոր վերադարձան Հայաստան
МЕЖДУНАРОДНОЕՀՀ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին հարազատները ժամանման սրահում սպասում են ուղեւորներին։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի ժամ առաջ հայտնել էր, որ մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը եւ շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում։ Հավելենք, որ նախատեսվում է եւս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



