Հուրգադա-Երեւան չվերթով 132 ուղեւոր վերադարձան Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին հարազատները ժամանման սրահում սպասում են ուղեւորներին։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի ժամ առաջ հայտնել էր, որ մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը եւ շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում։ Հավելենք, որ նախատեսվում է եւս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



