Հնդիկ ստենդ-ափ երգիծաբանը մահացել է Դուբայում ելույթի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկական ստենդ-ափ քոմեդիի ծագող աստղ Մանջունաթ Նայդուն մահացել է հենց բեմի վրա Դուբայում ելույթի ժամանակ, հաղորդում է Gulf News-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Clavichord Signature հյուրանցում:
Նշվում է, որ ներկայացման ժամանակ 15 րոպե շարունակ երգիծաբանը բողոքել է անհարմարություններից: Հանկարծակի նա սկսել է շնչահեղձ լինել եւ նստել է աթոռին: Հանդիսատեսը կարծել է, որ արտիստի արտասովոր վարքագիծը նրա ելույթի մասն է: Սակայն մի քանի րոպե անց նա ընկել է բեմի վրա 80 մարդու աչքի առաջ:
Դեպքի վայր ժամանած բժիշկները ներարկել են նրան ադրենալին եւ տարել հիվանդանոց, սակայն երգիծաբանը մահացել է սրտի կաթվածից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



